Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը


21:53 , 16 հունիս, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Կյանքի 88-րդ տարում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը։ Ինչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները, նախկին կանցլերը մահացել է Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի իր տանը։
 Հելմուտ Կոլը, ում համարում են  «Գերմանիայի միավորման հայրը», զբաղեցրել է կանցլերի պաշտոնը ամենաերկարը իրեն նախորդածներից ու հաջորդածներից՝ 1982-ից 1998թթ․-ներին։
 Նա ղեկավարում էր Գերմանիայի կառավարությունը սառը պատերազմի ավարտին ու Գերմանիայի միավորման ժամանակ, ինչպես նաև դարձավ միավորված Գերմանիայի առաջին կանցլերը։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: