Չինաստանի արգելոցում շունը ստնտու է դարձել վագրի 4 ձագերի համար


21:00 , 16 հունիս, 2017

Չինաստանի Շանդունի նահանգում շունը դարձել է վագրերի կողմից լքված չորս կորյունների ստնտու: 

Սիսյակոու այգու աշխատողները որոշել են կորյուններին տանել արգելոցում ապրող շան մոտ, որը վերջերս էր ձագ ունեցել: Կենդանին ընդունել է օտար ձագերին և թույլ տվել կրծքի կաթը կիսել իր երկու ձագերի հետ: