ԻՊ ահաբեկիչները որպես «կենդանի վահան» են պահում Մոսուլի ավելի քան 100 հազար բնակչի. ՄԱԿ


20:02 , 16 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
 Ավելի քան 100 հազար մարդ թակարդում է մնում Մոսուլի պատմական հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գորհայինների կողմից որպես «կենդանի վահան»: Այդ մասին Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրաքում փախստականների գործով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն, գրում է ТАСС-ը:
«Ավելի քան 100 հազար քաղաքացիական անձ հնարավոր է դեռևս Հին քաղաքում է»,- նշել է նա՝ բացատրելով, որ խոսքը մարդկանց մասին է, ովքեր «հիմնականում պահվում են որպես կենդանի վահան»:

Գեդոյի խոսքերով՝ ԻՊ-ի գրոհայինները Մոսուլի սահմաններից դուրս բռնում էին մարտերից փախչող խաղաղ բնակիչներին և ստիպում էին նրանց վերադառնալ քաղաք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։