Թուրքիայում կրկին գյուլենականներ են ձերբակալվել


18:38 , 16 հունիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Անկարայի հանրապետական դատախազության կողմից  գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում  ձերբակալվել  է 31 մարդ: 

Ըստ Haberler-ի՝  ձերբակալվածները մեղադրվում են գյուլենականների գաղտնի հավելված հանդիսացող ByLock-ից օգտվելու մեջ: Այն հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվելու ծածկագրերի միջոցով: