Ադրբեջանական բանակի զոհերը


15:45 , 16 հունիս, 2017

Վերջին շրջանում ակտիվ զորավարժությունների մեջ գտնվող ադրբեջանական բանակն ունեցել է զոհեր, որոնց մինչև այսօր փորձում էին գաղտնի պահել:

Երեկ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնել էին, որ բանակում կա մի քանի զոհ, որոնցից մեկի տվյալները ճշտել էին՝ Օրխան Հուսեյնով:

Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի կերպ չարձագանքեց հայտարարությանը, սակայն արդեն այսօր պաշտոնապես տարածվեց նոր զոհի անունը՝ Սուլթան Նիյազ օղլու Շահվալյադով: Վերջինիս մահը գցում են մեր բանակի վրա: