Տոկիոյի գիշերների կախարդական գեղեցկությունը


18:35 , 19 հունիս, 2017

Մասաշի Վակուին ճապոնացի լուսանկարիչ է, ով թաքնվում է Տոկիոյի մութ անկյուններում՝ քաղաքը ՝որպես հեքիաթային տեսարան պատկերելու համար։

Օբյեկտիվի տակ առնելով Ճապոնիայի մայրաքաղաքը գիշերով՝ Վակուին իր նկարներով տալիս է Տոկիոյի գույները։ Նրա մոտ պարզապես հիանալի է ստացվում ներկայացնել Տոկիոյի նեղ փողոցների շարժը՝ առեղծվածային կերպարներով ու նեոնային նշաններով։ Օգտագործելով կոմպակտ թվային տեսախցիկներ՝ Վակուին Տոկիոյի տարբեր շրջանների զարմանալի լուսանկարներ է անում։