Ես չունեմ այն հարստությունը, որի մասին խոսում են. Պուտին


11:30 , 16 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացնում է, որ չունի այն հարստությունը, որի մասին խոսում են: Այդ մասին նա հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:

Կիպրոսում ունեցած հաշիվների մասին հարցին Պուտինը պատասխանել է, որ եթե հաշիվներ լինեին, դրանց վաղուց արդեն կգտնեին:

Սթոունը նաև հարցրել է Պուտինին` դեռ որքան է նա մտադիր է ղեկավարել երկիրը: Նախագահը պատասխանել է, որ դա պետք է որոշի Ռուսաստանը: