«Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով, նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաև ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ՝ դառնալով ցրտահարությունների պատճառ, վնասվեցին խաղողի որթերը և ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը: Դրան գումարվեց նաև օրերս տեղացած կարկուտը, որն էլ մի շարք մարզերում լուրջ վնասներ է հասցրել և ցանքատարածություններին, և պտղատու այգիներին: Ու հիմա, առանց այն էլ վարկային բեռի տակ կքած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, նրանց սպասած եկամուտը հարցականի տակ է: Հատկանշական է, որ իշխանությունները կատարվածին բարեհաճել են անդրադառնալ կարկտահարությունից օրեր անց միայն, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը միայն երեկ է բարեհաճել այցելել կարկտահարված համայնքներ, այն էլ՝ ոչ թե ինքնակամ, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո միայն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: