Կառավարության ծրագիրը բավականին լուրջ հայտ է, հիմքը Նախագահի մայիսի 18-ի ելույթն է. Էդուարդ Շարմազանով


00:33 , 16 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Կառավարության ծրագիրը բավականին լուրջ հայտ է և ներառում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային-հայեցակարգային ելույթի թիրախները: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նիստը մի քիչ երկար տևեց, քանի որ քննարկվում էր կառավարության գործունեության ծրագրի նախագիծը: Ծրագրում ՀՀ Նախագահի առաջադրած թիրախներն են ներառված, և հիմքը հենց Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային ելույթն է»,- նշեց Շարմազանովը:

Նրա տեղեկացմամբ՝ կառավարությունը հստակ թիրախներ է ընտրել, մասնավորապես, գործադիրն առաջարկում է յուրաքանչյուր տարի 5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Նաև առաջարկում է առաջիկա 5 տարիներին նվազագույն աշխատավարձի աճ՝ 25 տոկոս, գործազրկության նվազում՝ 12 տոկոս, նախատեսված է նաև «Doing business»-ում 25-րդ հորիզոնականին հասնել, ինչպես նաև՝ տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկի այց է Հայաստան նախատեսվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: