Աջ ձեռքիս ամբողջ ոսկորները փշրվել էր. Ինչ է պատմում քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողը


00:12 , 16 հունիս, 2017
Armlur.am-ը գրում է.
2016թ. ապրիլի 2-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Էրիկ Ալուխանյանը ձեռքի հրազենային վիրավորում է ստացել: Նշենք, որ Էրիկ Ալուխանյանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար հաշմանդամության կենսաթոշակ:
 ArmLur.am-ի հետ զրույցում Էրիկը պատմեց, որ վիրավորվել է Ջաբրայիլում` առավոտյան ժամը 08:00-ին: Վերջինս առաջին բուժօգնություն ստացել է զորամասում, այնուհետև Մարտակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, ապա տեղափոխվել է Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ բուժվել է մոտ չորս ամիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ