Առ այսօր հայտնաբերված բազմաթիվ քարե գործիքները, կենդանական կմախքների մնացորդները, կենցաղային իրերը հնգետներին թույլ են տալիս ենթադրել, որ մարդիկ Արցախի տարածքում ապրել են վաղնջական ժամանակներից:Ուսումնասիրությունների ընթացքում քարանձավի տարածքում հայտնաբերված բազմաթիվ գտածոների մեջ առանձնահատուկ ուշադրություն են գրավում կենդանական աշխարհի ներկայացուցիչների՝ քարանձավային արջի (դրանց հասակը մոտ 4 մետր էր, քաշը՝ 700 կգ), հսկա եղջերուի, ռնգյեղջուրի, բիզոնի, ձկների ու բազմաթիվ այլ կենդանատեսակների կենսաբանական մնացորդները:
Ազոխի քարանձավի 250000 տարեկան մշակութային շերտի խորությունը մոտ 13 մ է, որի ամեն 20 սմ-ն ուսումնասիրելու համար մեկ տարուց ավելի ժամանակ է պետք: Սա նշանակում է, որ Արցախի Հադրութի շրջանում գտնվող Ազոխի քարանձավն ու նրա շրջակա միջավայրն առաջիկա առնվազն 65 տարիների ընթացքում շարունակելու են մնալ համաշխարհային հնագիտության ուշադրության կենտրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: