Կրկնակի հարկման բացառման պրոցես


22:45 , 15 հունիս, 2017

Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու նպատակով կնքվելու է համաձայնագիր:

Այդ փաստաթղթով նախատեսվում է, որ Ղազախստանի լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերն ընդունվելու են Հայաստանում առանց հատուկ հաստատման: Նույն գործընթացը լինելու է նաև հակառակ ուղղությամբ:

Ներկայումս քննարկվում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի ստորագրումը: Օրեր առաջ Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության բազմակողմ ձևաչափով համաձայնագրին: Դա նշանակում է, որ կրկնակի հարկումը արդեն իսկ բացառված է 46 երկրի հետ: