ԵՄ-ում չեղարկել են ռոումինգի համար նախատեսված վճարը


21:00 , 15 հունիս, 2017

«Եվրամիությունում հունիսի 15-ից վերջնականապես չեղարկվել է ռոումինգի համար նախատեսված վճարը։ Այսուհետև ԵՄ բնակիչները եթե որոշեն Եվրամիության մեկ այլ երկրում օգտվել հեռախոսակապից, կվճարեն տեղական սակագնի, SMS ծառայություններից կամ բջջային համացանցից»,- փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։

Օպերատորները կարող են լրացուցիչ գումար գանձել միայն չարաշահելու դեպքում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը բջջային կապի պայմանագիր է կնքում մեկ այլ եվրոպական երկրում և ավելի էժան գնով, իսկ հետո տվյալ SIM քարտն օգտագործում է իր երկրում՝ գումար խնայելու նպատակով։