Ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ՝ Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում


19:30 , 15 հունիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Ստամբուլի Էսենյուրթ շրջանում գտնվող առևտրի կենտրոններից մեկում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է  ստացվել:

Ըստ Demokrathaber-ի՝ ահազանգից հետո ոստիկանները տարհանել են մարդկանց: Ահազանգի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Դեպքի վայրում ոստիկաններն աշխատանք են իրականացնում: