Բիզնեսի խթանման պետական բանաձև


18:07 , 15 հունիս, 2017

Պետության կողմից զարգացող ընկերություններին տրամադրվող աջակցությունները շարունակվում են:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծող մի քանի ընկերություն ազատվում է գանձվող մաքսատուրքի վճարից:

Դա շատ լավ հնարավորություն է ընկերությունների համար ավելացնելու կապիտալը արտադրական գործընթացներում, բացել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ակտիվացնել տեղական արտադրությունն ու արտահանումը: