Tert.am-ը գրում է.
Առաջարկել ենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներում ներգրավվեն ընդդիմության ներկայացուցիչներ. «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ ԿԸՀ կազմը փոխելու առաջարկին ի պատասխան՝ այսպես ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Եթե կար այդ անկեղծությունը՝ օգնելու, աջակցելու, աշխատելու, ինչո՞ւ չկային այդ դիմումները: Ինչո՞ւ չէին ցանկանում ներգրավել և աշխատել այդ նույն տարածքային ընտրական հանձնաժողովներում, ոչ թե կողքից քննադատել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին ասել էր, որ իր խորհուրդն է հայերին՝ ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց դարձնել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով դեսպանին, նաև հիշեցրեց, որ նոր քվեակարգով են անցկացրել ընտրությունները, ուստի անհրաժեշտ էր իրազեկման աշխատանքներ կատարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ