Սան Ֆրանցիսկոյում հրաձգության հետևանքով զոհերի թիվը 5-ի է հասել


06:14 , 15 հունիս, 2017

Tert.am-ը գրում է․

Սան Ֆրանցիսկոյում UPS ընկերությունում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի՝ այդ թվում հրաձիգը։ Ոստիկանության տվյալներով, հրաձիգը ընկերության աշխատակիցն է եղել, նա ատրճանակով զինված էր ու դրանով էլ հենց ինքնասպան է եղել, տեղեկացնում է The Independent-ը:


Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել United Parcel Service ընկերության տարածքում: Ոստիկանական գործողությունների արդյունքում կրակ բացողը վնասազերծվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ