Լավագույն սմարթֆոնը՝ ըստ փորձագետների


00:33 , 15 հունիս, 2017

Հարավկորեական Samsung Galaxy S8 սմարթֆոնը լավագույնն է ճանաչվել Consumer Reports ամերիկյան հեղինակավոր ռեսուրսի կողմից: Ինչպես նշում է korrespondent.net-ը, նկատի է առնվում ինչպես Samsung Galaxy S8 կրտսեր, այնպես էլ՝ Galaxy S8 Plus ավագ տարբերակը:

Փորձագետներն ընդգծել են սմարթֆոնի լավ որակի տեսախցիկը, երկարատև աշխատանքը և հիանալի էկրանը: Այդ ամենը զուգորդվում է գաջեթի մթնոլորտակայուն հատկությամբ: Բացի այդ՝ ընդգծվել է սմարթֆոնների դիմակայունությունը ընկնելու նկատմամբ, էկրանի որակյալ պաշտպանությունը, որը հնարավոր է դարձել Gorilla Glass 5 ժամանակակից ապակու շնորհիվ:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ սմարթֆոնի համար ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոն է հանդիսանում մեծ էկրանը, որը մեծության շնորհիվ առավել շատ հնարավորություններ է տալիս, սակայն դժվարացնում է մեկ ձեռքով օգտագործումը: Սմարթֆոնի թերությունների շարքում նշվել են բարձր գինն ու մատնահետքերի սկաները, որը տեղակայված է սարքավորման հետին վահանակին: