Անվանական աշխատավարձը «ծիլեր է տալիս»


19:11 , 14 հունիս, 2017

Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2017-ի առաջին քառամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 2,3%-ով:

Դրանից զատ՝ վերը նշված նույն ժամանակահատվածում դրական արդյունքներ է գրանցվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում: Ծավալների ավելացումը կազմել է 15,1%: