Fidget spinner-ը հայտնագործել է մասնագիտությամբ քիմիկոս Քեթրին Հետտինգերը։ Հարկ է նշել, որ հայտնագործման համար պատենտը ձևակերպվել է դեռ անցյալ դարի 90-ականներին։ Ինչպես գյուտի հեղինակն է ասել հարցազրույցներից մեկում, անսովոր այս խաղալիքը նա ստեղծել է ձեռքի տակ եղած նյութերով։ Նման խաղալիք ստեղծելուն կնոջը ոգեշնչել է նրա դուստրն, ով հազվագյուտ հիվանդություն ունի։ Որպեսզի օգնի դստերը պայքարել մկանային հոգնածության դեմ, մայրը ստեղծեց հենց այս խաղալիք-անտիսթրեսը։
Սպինները բավականին պարզ կառուցվածք ունի. անշարժ ներքին մաս ու մասնիկներ, որոնք կարելի է պտտել առանցքի շուրջը։ Դետալների քաշն այնպես է հաշվարկած, որ ապահովվի ազատ տեղաշարժը, որը պահպանվում է որոշակի ժամանակի ընթացքում։
Չնայած այն բանին, որ այս խաղալիքը գրավում է հիմնականում երեխաներին, այն համարվում է խաղալիք-անտիսթրես։ Որոշ փորձագետների կարծիքով՝ այն զարգացնում է փոքր մատորիկան, օգնում է կենտրոնանալ, հանում է մկանների լարվածությունը, ինչը բավականին ակտուալ է նստակյաց մարդկանց համար։