Ադրբեջանցի պաշտոնյաները, իրար հերթ չտալով, քննադատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը


18:30 , 14 հունիս, 2017
Զարմանալի է, բայց կարծես թե Մինսկի խմբի ձևավորումից ավելի քան 20 տարի անց Ադրբեջանում դեռ չեն հասկացել այդ կառույցի առաքելությունը: Ասածս վկայում է ԱՀ խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի վերջերս արած հայտարարությունը. «Խուսափել պատասխանատվությունից, ասել, որ Ադրբեջանը և Հայաստանը թող իրար միջև համաձայնության գան, իսկ մենք կաջակցենք դրան: Այս ի՞նչ հայտարարություն է: Եթե Ադրբեջանը և Հայաստանը կարողանային համաձայնության գալ, ձեր կարիքն էլ ինչո՞ւ պետք է լիներ»:
Բաքուն ամեն անգամ պատեհ-անպատեհ առիթներով քննադատելով Մինսկի խմբին՝ խնդիրներ է ստեղծելու իր համար: Վերջիվերջո համանախագահ երկրները նույնպես կհասկանան, որ գործ ունեն ապակառուցողական դիրքորոշում ունեցող բռնապետական վարչակարգի հետ: