Life.panorama.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը, ով նաեւ մարմնավորել է գլխավոր հերոսին, պատմել է այս աշխատանքի ստեղծման մասին:
«Ֆիլմի գաղափարը Դավիթ Կիրակոսյանինն է, այն մարդունը, ում կյանքը փորձել ենք էկրանավորել: Իհարկե, ֆիլիմի ընթացքում նրա կյանքի պատմությունը գեղարվեստականացվել է, որոշ բաներ փոփոխությունների ենթարկվել, քանի որ եթե չլինեին ֆիլմի համար անհրաժեշտ այդ փոփոխությունները, ապա հետաքրքիր չէր լինի: Ինքս զբաղվեցի սցենարով, բայց այն գրեցի Դավիթի հետ շատ երկար շփվելուց հետո: Փորձել եմ փոխանցել այն բոլոր հույզերն ու ապրումները, որ նա է ունեցել իր կյանքում պատահած խնդիրների ժամանակ: Ի դեպ` ֆիլմում պահպանվել են իրական մարդկանց անունները եւ դա միտումնավոր ենք արել»,- պատմեց ռեժիսորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։