Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով, շատ ավելի կարևոր «կամրջող» դեր է կատարում Արևելյան գործընկերությունում. Ռիչարդ Կիրակոսյան


16:03 , 14 հունիս, 2017

Tert.am-ը գրում է.

Նպատակն առաջին հերթին Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիական հասարակության անդամների համագործակցությունը խորացնելն է. խոսելով այսօր Երևանում կազմակերպված  «Bridging the divide: forging Cooporation and Fostering collaboration» վերտառությամբ քննարկման նպատակի մասին՝ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Բրյուսելը՝ Եվրամիությունը, ունեն կապեր Արևելյան գործընկերությանն անդամ յուրաքանչյուր 6 երկրի հետ, բայց չկա որևէ տարածաշրջանային համագործակցություն հենց այդ երկրների միջև»,- ասաց նա:

Նշենք, որ Երևանում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ԱԼԳ-ից 4 երկրների` Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ադրբեջանի ներկայացուցիչը քաղաքական պատճառներով քննարկմանը չի մասնակցել, իսկ Բելառուսի ներկայացուցիչը, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, վերջին պահին չնախատեսված հանդիպման է հրավիրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ