Սանիտարական հսկողության նոր «level»


11:26 , 14 հունիս, 2017

Օրերս ուժի մեջ է մտել սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը:

Այն իրենից ներկայացնում է սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցի հիգիենիկ «օրագիր»:

Ներկայումս այն ներդրվում է փուլային տարերակով և մինչև 2020 թվականը լինելու է անվճար:

Սպասվում է, որ սեպտեմբերից սանիտարական անձնագրերի պահանջը կգործի հաց-հացաբուլկեղենի և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար: