Արցախում շարունակվում է բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը


10:32 , 14 հունիս, 2017

Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը:

Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը կկառուցվի առաջիկայում:

Դրան զուգահեռ՝ պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում բազմազավակ ընտանիքներին: