Ոսկեգործության զարգացման միջպետական հեռանկարը


10:30 , 14 հունիս, 2017

Երևանում օրերս տեղի էր ունեցել հայ-տաջիկական 3-րդ միջկառավարական նիստը, որի ընթացքում քննարկվող թեմաներից մեկը մայրաքաղաքում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունն էր:

Ներկայումս Տաջիկստանն ունի մեծ քանակությամբ ոսկու պաշարներ: Այն հիմնականում պահեստավորվում է:

Հայկական կողմը առաջարկել է տաջիկական ձուլածո ոսկին այստեղ վերամշակել, գեղեցիկ տեսք տալ և արտահանել:

Դրանից զատ՝ օրակարգում եղել են զբոսաշրջության, ՏՏ-ի և էներգետիկայի ուղղություններով հնարավոր համագործակցության հնարավորությունները: