Գերմանիան հերթական անգամ պահանջել է Թուրքիայից ազատ արձակել Die Welt թերթի լրագրողին


06:44 , 14 հունիս, 2017

Tert.am-ը գրում է․

Գերմանիայի Արտգործնախարարությունը հերթական անգամ պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել Die Welt գերմանական թերթի լրագրող Դենիզ Յուջելին, որը կալանավորված է իբրև թե ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով։

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին առաջին անգամ թույլ են տվել այցելության գնալ Յուջելին, որն արդեն մի քանի ամիս է, ինչ բանտում է։ Դեսպանի խոսքով, լրագրողն իրեն լավ է զգում, իսկ Գերմանիայից ստացած աջակցությունը նրան ոգևորում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ