Եթե կարծում եք, որ սա УАЗ է, ապա սխալվում եք․ «Скорпион» ամենագնացի մասին քչերը գիտեն (Photo, video)


07:26 , 14 հունիս, 2017

Եթե կարծում եք, որ ձեր առջև УАЗ է, ապա սխալվում եք: Սա լրիվ այլ ամենագնաց է: Այն կոչվում է «Скорпион» ЛША-1 և իրենից թեթև ռազմական, հարձակողական մեքենա է ներկայացնում: «Защита» ընկերությունը, նախագծելով այս մեքենան, օգտագործել է УАЗ-ի թափքը, բայց այն երկար ու լայն է ստացվել:

Մեքենայի հիմքում Ford Explorer-ի կամրջակներն ու 2,6 լիտրանոց, 120 ձիաուժ հզորությամբ շարժիչն է:

Ամենաթեթև, չզրահապատված տարբերակը կշռում է 2500 կգ, տեղավորում է 8 մարդ և զարգացնում է մինչև 130 կմ/ժ արագություն: 140 լիտրանոց բենզինի բաքը բավարարում է 1000 կմ վարելու համար: