Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գրպանահատը գողանում աղջկա դրամապանակը (Video)


05:27 , 14 հունիս, 2017

Մոսկովյան ավտոբուսում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գրպանահատը մի ամբողջ բեմադրություն խաղում՝ իր սև գործն անելու համար: Սկզբում նա «պատահմամբ» ձեռքից թափում է թղթադրամների խուրձն ու հետո անցնում դրանք հավաքելուն՝ ընթացքում գողանալով երիտասարդ աղջկա դրամապանակը:

Ինչ խոսք, այստեղ նաև աղջկա մեղքը կա, ով, ինչպես հարկն է, չէր փակել պայուսակը և ակամայից դարձավ չարանենգի զոհը: