Հունիսի 14-ը ՀՀ-ում նշվում է որպես ԽՍՀՄ շրջանում բռնադատվածների հիշատակի օր


01:53 , 14 հունիս, 2017
Հունիսի 14-ը ՀՀ-ում նշվում է որպես ԽՍՀՄ շրջանում բռնադատվածների հիշատակի օր: 1949թ. հունիսի 14-ին «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» հրամանագրով ԽՍՀՄ ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեցին աքսորի: Բացառություն չէին նաև հայերը: 1949թ. հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը մոտավորապես 14-15 հազար հայեր իրենց ընտանիքների հետ միասին գնացքներով աքսորվեցին դեպի Սիբիր: Աքսորվածների մեջ կային բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ և պարզապես սովորական հայեր: Աքսորվածների մի մասը մահացավ ճանապարհին, իսկ ողջ մնացած մասն էլ տեղավորվեց համակենտրոնացման ճամբարներում: