Մաքուր է այնտեղ, որտեղ ոչ թե մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում


23:09 , 13 հունիս, 2017
Քաղաքային իշխանություններին կարելի է մեղադրել խնդիրները չլուծելու համար: Օրինակ՝ Լենինգրադյան փողոցի ջրահեռացման համակարգի բացակայության համար, երբ երեկվա լճագոյացման նման երևույթ այնտեղ, արդեն տարիներով՝ գրեթե բոլոր հորդ անձրևների ժամանակ է առաջանում:
Իսկ այնտեղ, որտեղ ջրահեռացման համակարգեր կա՞ն: Յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինը չենք տեսնո՞ւմ, երբ ուղղակի գետնին ենք նետում ծխախոտի մնացորդից մինչև տարբեր թղթե ու պոլիէթիլենա-պլաստիկային մնացորդ-թափոններ: Չէ՞ որ հենց դրանք են խցանում անձրևաջրերի հեռացման խողովակաուղիները...
Չմոռանանք՝ մաքուր է այնտեղ, որտեղ ոչ թե մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում:
Այլապես ունենում ենք բումերանգի էֆեկտ: