Տնտեսական փոխշահեկան «ռևերանս»


19:30 , 13 հունիս, 2017

Այս օրերին Հայաստանի և Տաջիկստանի միջև տեղի ունեցավ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգում երկկողմանի տնտեսական հարաբերությունների զարգացումն է, որն իր մեջ ներառում է արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը և մի շարք այլ տնտեսական ճյուղեր:

Ներկայումս մեծ հետաքրքրություն կա թեթև արդյունաբերության, գորգագործության, ՏՏ-ի և ոսկեգործության ուղղություններով: