Իրանում լուրջ չեն վերաբերում թուրքական ԶԼՄ-ների տեղեկությանը, թե Թեհրանի ահաբեկիչներն Իրան են անցել ՀՀ տարածքով. Կարեն Խանլարյան


16:54 , 13 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Իրանում պաշտոնական մակարդակով որևէ կերպ չի  քննարկվում թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ  Հայաստանից են Թեհրանում ահաբեկչություն կատարողները մուտք գործել Իրան:
Tert.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ անդրադառնալով թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությանը, թե Թեհրանի ահաբեկչություններն իրագործողները Իրան են անցել Հայաստանի տարածքով:
Հիշեցնենք՝ նրանք հղում էին արել  Թուրքիայում գործող  «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարող միջազգային հանրություն» կազմակերպության (ASİMDER) առաջնորդ Գյուքսել Գյուլբեյին:
«Կարծում եմ, որ Իրանում բոլորովին էլ լուրջ չեն վերաբերում էս հարցին, և ոչ ոք այս մասին չի խոսում, իմ ականջին չի կպել, ընդամենը մեր հայրենակիցներն են այստեղ ինձ այս մասին հարցրել, շատ նեղ շրջանակ էս մասին երևի լսել է կամ լուրջ է վերաբերել»,-ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորը:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։