Ագրոտուրիզմը «ներխուժում է» Տավուշ


13:44 , 13 հունիս, 2017

Ամեն մարզ ունի տնտեսական իր ուղղվածությունը: Տավուշում քայլեր են ձեռնարկվում ագրոտուրիզմը զարգացնելու ուղղությամբ:

Այդ նպատակով մարզում սկսեցին իրականացվել արշավներ, որի նպատակը ճանաչողական այցերով Տավուշի գեղատեսիլ վայրերի ցուցադրությունն էր:

Այստեղ զբոսաշրջիկները կարող են մասնակցել խաղողի բերքահավաքին, գինու պատրաստման գործընթացին:

Զբոսաշրջության զարգացմանը կարող է նպաստել նաև ներդրումների իրականացումը: Սպասվում է, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում կառուցվելու է սպորտային համալիր: