Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին. Պուտին


11:50 , 13 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը, ի տարբերություն բազմաթիվ այլ գործընկերների, երբեք չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք, ի տարբերություն մեր գործընկերներից շատերի, երբեք չենք միջամտում այլ պետությունների ներքաղաքական գործընթացներին: Դա մեր աշխատանքի սկզբունքներից մեկն է»,- ասել է նա: