«Ժողովուրդ». Փոփոխու­թյուններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում. նոր նախարարը մտադիր է ազատվել վատ աշ­խատող կադրերից


09:35 , 13 հունիս, 2017

«ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունը թանկ է նստելու քրեակատարողական հիմնարկի մի շարք ղե­կավարների վրա: «Ժողովուրդ»-ի տեղե­կություններով՝ առաջիկայում փոփոխու­թյուններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում, նոր նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես կոռումպացված, վատ աշ­խատող կադրերից: Իսկ որ ՔԿՀ-ներում կոռուպցիան աներևակայելի չափերի է, հայտնի է ամենքին: «Ժոդովուրդ»-ի տե­ղեկություններով՝ այս օրերին մի շարք ՔԿՀ ղեկավարներ գտնվում են արձա­կուրդում, և վերջիններիս ասել են, որ արձակուրդից վերադառնալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, իսկ թե ում ինչ ճակատագիր է բաժին ընկնելու, դեռևս պարզ չէ: Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձա­կուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: