Tert.am-ը գրում է․
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունն ավարտել է Կաչումա լճի շուրջբոլորը հնգամյա հայազգի Արամազդ Անդրեասյանի որոնումը։
Ոստիկանները հույս ունեին ինչ-որ ապացույցներ գտնել դրոնի միջոցով որոնման արդյունքում, սակայն ոչինչ այդպես էլ չգտան: Շուտով կորած տղայի որոնման հերթական գործողություն է նախատեսվում:
Հիշեցնենք, որ Անա Էստվեզն իր որդի Արամազդի անհետացման մասին ահազանգել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը չէր եկել հանդիպման և երեխային մորը չէր փոխանցել։ Նրան այդ օրը հայտնաբերել էին իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում ընկած գետնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ