Ահա դրանք. գոյություն ունի Couch Surfing կայք, որը նախատեսված է անկախ ճանապարհորդների համար: Ցանցը միջազգային է, այն ունի հատուկ հյուրընկալության նպատակ: Մեզ մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ են մարդիկ հյուրընկալում առանց շահույթ հետապնդելու: Հարցի պատասխանն էլ կա: Այդ տարբերակով հյուրընկալող կողմը ցանկանում է շփվել տարբեր մշակույթ ունեցող մարդկանց հետ: Մի բառով` «ինտերնացիոնալ փարթի» է: Այսօր իրենք են ձեզ օգնում` հյուրընկալելով իրենց տանը, վաղը հնարավոր է նրանք ունենան օգնության կարիք:
Ճանապարհորդելու համար առաջին պայմանն է անգլերենի իմացությունը: Հատուկ հուշարարները կօգնեն լրացնել ձևաթերթիկը և գտնել ձեզ համար անհրաժեշտ տեղեկատվություն: Օնլայն ձևաթերթիկը լրացնելուց հետո, մոդեռատորները աֆտոմատացված տարբերակով հյուրընկալող կողմին առաջարկում են ընթերցել ձեր հայտը: Հայտը հրապարակելուց առաջ ևս մեկ անգամ ընթերցեք ու այն գրեք այնպես, որպեսզի լինի գրավիչ ու հետաքրքիր:
Մենք ուսումնասիրել ենք, ճանապարհորդների անկետաները ու առանձնացրել ենք հաճախ տրվող հարցը: «Պլաների փոփոխության դեպքում, արդյո՞ք ես պարտավոր եմ տեղեկացնել հյուրընկալող կողմին դրա մասին»: Ո’չ, դուք պարտավոր չեք ոչ մեկին տեղեկացնենլ ձեր քայլերի ու ծրագրերի մասին:
Հարցաթերթիկում դուք կտեսնեք պատուհան, որտեղ կարող եք նկարագրել` ինչով կարող եք օգտակար լինել այդ ընտանիքին ու ինչ կարող եք անել: Նույնիսկ կարող եք նշել այն բոլոր հարմարությունները, որոնք ցանկանում եք ունենա հյուրընկալող կողմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: