Քո հետ կծխեի ու կհարբեի. քաղաքացին՝ Տ. Մարգարյանին (Video)


20:32 , 12 հունիս, 2017
Araratnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իշխանական էլիտայի ներկայացուցիչներն այսօր այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան  օրն է:

Պանթեոնի մուտքի մոտ Տարոն Մարգարյանին մոտեցան պաշտոնյաներ, պաչիկով բարեւեցին եւ շնորհավորեցին: Նշենք, որ այսօր նաև Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն էր: Մարգարյանի այտը  համբուրում էին գրեթե բոլորը` կին թե տղամարդ, ահել թե ջահել: Ի դեպ, քաղաքացիներից մեկը երբ մոտեցավ Տարոն Մարգարյանին շնորհավորելու, ձեռի հետ նաեւ մի քանի գովեստի խոսքեր շռայլեց նրա  հասցեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: