Ադրբեջանցիները հրդեհում են իրենց ցանքատարածությունները


19:08 , 12 հունիս, 2017

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք են:

Դեռ ավելին՝ Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը, և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում:

Ստորև ներկայացվող տեսագրությունում հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հրդեհում սեփական ցանքատարածությունները: 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն