«Պաշտում եմ այս երկիրը». НТВ-ի «Поедем, поедим» ծրագրի հաղորդավարը՝ Հայաստանում


17:15 , 12 հունիս, 2017

НТВ հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Ուորենը «Поедем, поедим!» հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան, համտեսել համեղ ուտելիքները, այցելել է Սևան, ձուկ որսացել, Գառնիում տեսել, թե ինչպես են լավաշ թխում և անձամբ փորձել տոլմա պատրաստել:

Ողջ ընթացքում Ուորենն իր հիացմունքն է արտահայտել հայկական մշակույթի ու խոհանոցի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ երևանյան շուկաներն իր ամենասիրած վայրերից են, քանի որ այնտեղ կարելի է ուտել նույնիսկ դատարկ գրպանով։

«Ես պաշտում եմ այս երկիրը ու մշտապես մեծ հաճույքով եմ այստեղ գալիս: Ինձ հայերի հետ շատ հեշտ է ու հարմարավետ»,- նշում է հաղորդավարը: