Բաքվից ոչ հեռու հրաբուխ է ժայթքել


14:27 , 12 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Այսօր առավոտյան տեղի է ունեցել Կեյրյակի ցեխային հրաբխի ժայթքումը. հայտնում է haqqin.az-ը: Տեղեկության համաձայն` ժայթքումը շարունակվել է 15 րոպե:

Կեյրյակի հրաբուխը գտնվում է Բաքվից 12 կմ հեռու: Մոտակա բնակավայրերը չեն տուժել: