ԵԽԽՎ համազեկուցողները Ադրբեջանում են


12:35 , 12 հունիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շեննակն ու Ցեզար Ֆլորին Պրեդան եռօրյա այցով ժամանել են Ադրբեջան. հայտնում է АПА-ն:

Համազեկուցողները կհանդիպեն երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի, արդարադատության նախարարի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, գլխավոր դատախազի, Գերագույն դատարանի նախագահի, Պետական անվտանգության ծառայության պետի և օմբուդսմենի հետ: