Այրքում 43-ամյա քաղաքացին ընկել է հիդրոկայանի ավազանն ու ջրահեղձ եղել


15:15 , 10 հունիս, 2017

 Tert.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում 1974 թվականին ծնված քաղաքացի է ջրահեղձ եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Այրքի գյուղապետ Արտյոմ Շաբոյանը:
«Հունիսի 9-ին  աշխատելու ընթացքում Կորյուն Ասլանյանի ոտքը սղացել է, և նա ընկել է Այրքի տարածքում գործող հիդրոկայանի ջրահավաք ավազանի մեջ: Այնտեղից էլ խողովակում է հայտնվել և ջրահեղձ եղել: Նրան փրկել չի հաջողվել: Երեկոյան փրկարարները դուրս են բերել Կորյունի դին»,-ասաց Շաբոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ