Doing Business-ում` «բարձրանալու» միտումով


13:14 , 10 հունիս, 2017

«Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի տվյալներով՝ Հայաստանը, նախորդ տարվա ընթացքում 190 երկրների մեջ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը, այս տարի բարելավեց իր դիրքերը 5 կետով` դառնալով զեկույցի 38-րդ համարը:

Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելը (Doing Business) վարկանիշում Հայաստանը նախատեսում է բարելավել իր դիրքերը 12 կետով: Դրան կարող են նպաստել բիզնեսի ոլորտում իրականացվող բարեփոխումները և տարատեսակ գործընթացների փաստաթղթային քաշքշուկի նվազեցումը: