13:40 , 10 հունիս, 2017
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է հաղորդավար Ռեզա Ասլանին, ով ավելի վաղ Twitter-ի իր էջում վիրավորական գրառում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հասցեին։
Նա ԱՄՆ նախագահին անվանել էր խայտառակություն ԱՄՆ-ի և ամբողջ մարդկության համար։
CNN-ի հաղորդավարի նման գրառման պատճառը դարձել է Թրամպի՝ հունիսի 3-ին արված այն կոչը, որ պետք է լինել խելամիտ, զգույշ և կոշտ և նորից ընդգծել էր, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 6 երկրների քաղաքացիների համար մուտքի արգելք պետք է կիրառել որպես անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ