Արտահանման «անատոմիան» թվերով


10:10 , 10 հունիս, 2017

2017 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանի արտահանման կառուցվածքում իր դիրքերն է ամրացրել ՌԴ-ն, որին բաժին է ընկնում արտահանման կառուցվածքի 21.6 տոկոսը: Նշենք, որ երեք տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 19.6:

Ինչ վերաբերում է մնացածին, ապա ընհանուր արտահանման ուղղության մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ անդամ պետություններին: Ինչ վերաբերում է Հայաստանից ընդհանուր արտահանման շուրջ 5.9 տոկոսին, ապա այն բաժին է հասել Իրաքին, 5 տոկոսը` Չինաստանին, իսկ ահա 2.9 տոկոսը` Իրանին: Այլ երկրներին բաժին է ընկնում արտահանման կառուցվածքի 47 տոկոսը: