Ի՞նչ է կատարվում մարդկանց ուղեղում, երբ նրանք զգում են իրենց ամենակարող, երբ անում են միաժամանակ մի քանի գործ: Դժվար է պատասխանել այս հարցին, բայց մի բան հստակ է` այն, ինչ տեղի է ունենում ձեր ուղեղի հետ այդ պահին, ահավոր բան է: Մեր ուղեղը չի կարող անել միանգամից մի քանի բան, անհնար է:
Մեր ուղեղը ունակ չէ բազմազբաղության:
Ուղեղը տեղադրված է այնպիսի դիրքում, որը հարմար է կենտրոնանալու միայն մեկ աշխատանքի վրա: Երբ մենք այն ծանրաբեռնում ենք ինֆորմացիայով, աշխատանքը միայն դանդաղում է` չտալով արդյունավետություն:
Նյարդաբան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետ, նյարդաբան Էրլ Միլլերը (Earl Miller) ուսումնասիրում է մարդկանց հիշողությունը: Նա եզրակացրել է, որ մարդու համար ավելոդ ինֆորմացիան կարող է հանգեցնել ուղեղի գերհոգնածության:
Երբ մարդիկ մտածում են, որ կարողանում են լուծել միանգամից մի քանի խնդիրներ ու արագորեն անցնում են մեկից մյուսին, նրանք անգիտակցաբար ծախսում են արժեքավոր ու կարևոր ռեսուրսներ:
Անընդհատ հետևելով իրադարձություններին, ապա ուշադրությունը շեղելով մեկ այլ բանի վրա, շատ վտանգավոր է, որովհետև այդ ընթացքում մարդիկ կորցնում են ահռելի քանակությամբ գլյուկոզա: Ուղեղին հարկավոր է հանգստանալ: Ուղեղի սնուցումը պակասում է, մենք սկսում ենք հոգնել՝ աշխատելով բազմաբնակարան շենքի վերելակի պես:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: