Հնդկական տարին բաժանված է ոչ թե 12 հավասար մասերի, ինչպես մենք ենք սովոր, այլ մի ամբողջ 27 մասի: Բոլոր 27 նակշատրերը (լուսնային ցիկլի մասեր) խորհրդանշում են կենդանու, որի խառնվածքը զգալի չափով ազդում է նաև մարդու կյանքի և արարքների վրա:
Եվ այսպես՝ ներկայացնում ենք Ձեզ հնդկական հորոսկոպը: Իմացեք՝ ով եք դուք՝ ըստ այդ հորոսկոպի:
Անսանձ, ազատատենչ նշան է: Բնավորության գլխավոր գծերն են՝ պարզություն, ազնվություն, անշահախնդրություն:
Ամբիցիոզ ինդիվիդուալիստ: Աշխատասեր, ծանրակշիռ: Պասիվ է ինտիմ հարաբերություններում:
Նշան, ով երկու կես է լինում ազնվության և խաբեության, աշխատասիրության և ծուլության, հանգստության և բռնկունության միջև: Ավելի հաճախ հաղթում են դրական որակները, բայց կան անհատականություններ, ում կյանքը միշտ «հակառակ է»:
Շատ նեղացկոտ նշան է՝ փափուկ և բարի սրտով: Տարբերակիչ բնավորության գծերն են՝ երազկոտություն, ստեղծարարություն, զգացմունքայնություն:
Ակտիվ, խիզախ արկածախնդրուհի, ով սիրում է ճանապարհորդել: Սուր միտք, խորաթափանցություն, հիպնոսացնելու ունակություն:
Ընկերասեր, բայց չափազանց ավտորիտար նշան: Կյանքում առաջնորդ է, ազնիվ է և խելացի:
Խորաթափանց և խելացի անձնավորություն, ով իր կողքին չի հանդուրժում անհնազանդությունը իր բոլոր դրսևորումներով: Բայց, միևնույն ժամանակ, կատուն ժիր է, քնքուշ և նուրբ:
Ստեղծագործ անձնավորություն՝ հարուստ երևակայությամբ և կրեատիվ մտածելակերպով: Լավ, պատասխանատու ընտանիքի մարդ, իսկ աշխատավայրում՝ կատարող:
Հումորի հրաշալի զգացողություն, հիպնոտիկ իշխանություն հակառակ սեռի նկատմամբ, բարձր ինտելեկտ: Զգայուն է և նուրբ, բայց շատ եսասեր:
Կամակոր և շատ լպիրշ նշան է: Միշտ ձգտում է իշխանության և ուրիշների վրա գերակայելուն: Հարաբերություններում կոնսերվատիվ է, կյանքում միակ սիրո կողմնակից:
Մեծ նշանակություն է տալիս նյութական արժեքներին: Եվ այդ պատճառով առավելագույնս հանգիստ է, փառասեր և ամբիցիոզ:
Ցլերը հակված են դեպրեսիաների և սթրեսների, որոնց պատճառը սեփական անձի հանդեպ թերահավատությունն է: Ընկերական շրջապատում ընկերասեր են և ուրախ:
Մեծահոգի և խոցելի նշան է, որի հանգստության տակ շատ հաճախ թաքնված են հոգու վերքերն ու դատարկությունը…
Խարիզմատիկ, կրքոտ, մեգագրավիչ անձնավորություն, ով միշտ շատ երկրպագուներ ունի։ Չի կարողանում ժամանակին կանգ առնել, այդ իսկ պատճառով գերադասում է ազատ հարաբերություններ՝ առանց որևէ պարտավորությունների։
Գոմեշի հիմնական նպատակը՝ հասնել հաջողության և հարստության։ Հանուն դրա նա պատրաստ է անտեսել փառասիրությունը։
Շատ բաց, նրբանկատ և ուշադիր նշան է։ Միշտ օգնության է հասնում ընկերներին, բայց չի սիրում լինել ուշադրության կենտրոնում։
Կենսուրախ, բարի եղջերուհին դժվար պահերին վեր է ածվում ամուր, դաժան անձնավորության, ով ունակ է քայլել «դիակների» վրայով։
Շարունակությունն՝ այստեղ