Հսկայական ծովարծիվը ողջ թափով մխրճվել է մարդատար ինքնաթիռի մեջ (Photo)


03:17 , 10 հունիս, 2017

ԱՄՆ Մոնտանա նահանգում 65 ուղևորով Bombardier Q-400 ինքնաթիռը թռիչքից կարճ անց ստիպված եղավ վթարային վայրէջք կատարել: Պատճառը սպիտակագլուխ ծովարծիվն էր, որը մխրճվել էր ինքնաթիռի մեջ: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ թռչունը սատկել է, իսկ ինքնաթիռն ուղարկվել է վերանորոգման․